Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Պարեկը հունից դուրս է գալիս. մնացածը դիտեք ինքներդ». փաստաբան

«Պարեկը հունից դուրս է գալիս. մնացածը դիտեք ինքներդ». փաստաբան
728
Երեքշաբթի, 27 հունիսի, 2023 թ., 13:12

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը տեսանյութեր է տարածել իր էջում՝ կից գրառմամբ. «Այսպես, տեսագրությունից պարզ է դառնում, որ անձը խնդրում է հնարավորություն տալ ցուցադրել իր վիդեոռեգիստրատորի ձայնագրությունը, որից երևում է, որ ինքը մեքենան վարել է ամրակապված:
Քաղաքացին նաև խնդրում է պարզաբանել իր իրավունքները և ապացույց, որ իբր ինքն ամրակապված չի եղել:
Ռուսերեն լեզվին գրեթե չտիրապետող պարեկը, չկարողանալով քաղաքացու նորմալ, ադեկվատ և իրավական հարցերի պատասխանները, հունից դուրս է գալիս ու մնացածը դիտեք ինքներդ:
Հ.Գ նման չոբանությունը արդարացնողներին, հատկապես՝ տղամարդ, ցանկանում եմ, որ իրենց կնոջ, քրոջ, մոր կամ աղջկա նկատմամբ այսպիսի վերաբերմունքի ականատես լինեն ու մնան նույն դիրքորոշմանը»: