Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտակերտի շրջանի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով նաև ականանետ

Հունիսի 27-ի ժամը 19:40-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտակերտի շրջանի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով նաև ականանետ։
Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Հրադադարի խախտումից հետո Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 27֊ի ժամը 20։05-ի սահմաններում նույն վերը նշված ուղղությամբ կրակ են բացել ԱՀ Մարտակերտի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով իբր հրազենային վիրավորում է ստացել ադրբեջանցի զինծառայողը, չի համապատասխանում իրականությանը։
Հարկ է նշել, որ Ադրբեջանի ԶՈւ֊ն հրադադարը հերթական անգամ խախտում է այն հատվածում, որտեղ հունիսի 22-ին հրազենային վիրավորում է ստացել ԱՀ ՊԲ պայմանագրային զինծառայող Մհեր Կամոյի Հակոբյանը։
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն։

Կարեն Սարուխանյանը նշանակվել է ՀԷՑ-ի Գյումրու ցանցի պետ
2219:42
«Ո՞վ ասաց Հայաստանում աշխատատեղեր չկան, բա էդ 840 հազարը որտեղից են, լուսնի՞ց». Արսեն Թորոսյան (տեսանյութ)
5818:54
ՆԱՍԱ-ի անձնակազմը «վերադարձել է Մարսից»՝ մեկուսացման պայմաններում 378 օր անցկացնելուց հետո (տեսանյութ)
11618:37
ԱՄՆ-ն կվերանայի հակամարտությունը դադարեցնելու իրանական առաջարկը. Al Jazeera
9718:13
«Binance-ի օգտատերերը հաքերային հարձակումից հետո գրեթե 5 միլիարդ դոլար են դուրս բերել»․ #FT
14917:01
«Սկսել եք բարեկեցիկ կյանքով ապրել, դրա համա՞ր եք որոշել նախարարության անվանումը փոխել». Էդգար Ղազարյանը՝ Արսեն Թորոսյանին (տեսանյութ)
6716:42
Նազելի Բաղդասարյանը՝ մահացածների կուտակային կենսաթոշակների մասին
8816:24
«Եթե ձեր կանխատեսումն ավելի լավը լինի, քան մերը, ես հրաժարական կտամ». Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)
8116:00