Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Եթե Վաշինգթոնը կոշտ չարձագանքի Բաքվի սադրանքին, ուրեմն առանձնապես դեմ չէ». Սուրեն Սուրենյանց

«Եթե Վաշինգթոնը կոշտ չարձագանքի Բաքվի սադրանքին, ուրեմն առանձնապես դեմ չէ». Սուրեն Սուրենյանց
435
Չորեքշաբթի, 28 հունիսի, 2023 թ., 17:42

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը. «Բանակցությունները չպետք է ինքնանպատակ լինեն
Ես չեմ բացառում, որ պաշտոնական Բաքուն միտումնավոր է դիմել սադրանքի՝ վաշինգթոնյան հարթակը վարկաբեկելու համար: Իհարկե, ավելի շատ հակված եմ կարծելու, որ Բաքուն կրակել է Բաքու-Ստեփանակերտ հնարավոր դիալոգի «միջազգային մեխանիզմների» դեմ՝ հասկացնելով, որ ԼՂ-ն իր «ներքին հարցն» է:
Այս համատեքստում, եթե Վաշինգթոնը կոշտ չարձագանքի Բաքվի սադրանքին, ապա դա առնվազն նշանակելու է, որ առանձնապես դեմ չէ այդ սադրանքին, մանավանդ, որ այն, առաջին հերթին, վարկաբեկում է ռուսական խաղաղապահ առաքելությունը:
Այո, պաշտոնական Երևանը բանակցային կառուցողական դիրքորոշում պետք է ունենա, մյուս կողմից՝ ո՞ւմ են պետք բանակցությունները, եթե Վաշինգթոնը կոշտ գնահատական չպետք է տա ադրբեջանական սադրանքին:
Որևէ հարթակում բանակցությունները չպետք է ինքնանպատակ լինեն»: