«Դուք պատկերացնո՞ւմ եք՝ Տեր-Պետրոսյանն ասեր՝ հողերը տուր». Զուրաբյան
![]() 411 Չորեքշաբթի, 28 հունիսի, 2023 թ., 21:30 «Նյուզ»-ի հետ զրույցում ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե 2018-ին ինքը հանդիպել է Լևոն Տեր-Պետրոսյանի հետ և վերջինս ասել է՝ հողերը տուր: «Հետո նրանք հերքեցին ու ես էլի սուտ դուրս եկա»,- երեկ հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը: Միայն Նիկոլի նման պրիմիտիվ մարդու մտքով կարող էր անցնել՝ այդպես ներկայացնել Տեր-Պետրոսյանի ասածը: Դուք պատկերացնո՞ւմ եք՝ Տեր-Պետրոսյանն ասեր՝ հողերը տուր: «Դա չի նշանակում, որ Տեր-Պետրոսյանը չի ասել, թե ինչ լուծումներ է պետք գտնել: Բայց դա ասել է քաղաքականության, դիվանագիտության լեզվով: Ինքը հատուկ է պրիմիտիվացնում, հատուկ այդպես բռի ձևով՝ թե բա՝ հողերը տուր: Նա միտումնավոր է այսպես բռի կերպով ասում: Իսկ ի՞նչ է նշանակում՝ հողերը տալ, մարդ կարող է մտածել՝ Ղարաբաղը տուր, եթե պետք է՝ Մեղրին էլ տուր: Իսկ միգուցե ինքը դրանով նկատի ունի այն, որ խոսքն այն մասին է, որ Ղարաբաղից դուրս 5 շրջան կարելի էր տալ և ձեռք բերել խաղաղություն Ղարաբաղի, Լաչինի ու Քելբաջարի վերահսկողությա՞մբ: Հիմա դա մեզ համար վատ կլինե՞ր»: |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
