«Մեզ մոտ զոհվածների թիվը գերազանցում է վիրավորների թիվը. սա ի՞նչ է նշանակում». Վովա Վարդանով
![]() 725 Չորեքշաբթի, 28 հունիսի, 2023 թ., 23:42 «Տարրական մի բան ասեմ՝ զոհվածների թիվը Ջերմուկի դեպքերում (գործողությունները միայն Ջերմուկում չէին ծավալվում) 200-ից մի քիչ ավելի էին: Իսկ գիտե՞ք, որ վիրավորվածների ու զոհվածների թիվը նորմալ հասարակություններում պետք է լինի մեկին՝ երեք: Իսկ զարգացած հասարակություններում՝ մեկին վեց, ավելի «աննորմալ» հասարակություններում, ոնց որ Իսրայելն է՝ մեկին յոթ: Իսկ մեզ մոտ զոհվածների թիվը գերազանցում էր վիրավորների թիվը»,- այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց «ՈՄԱ»-ի հիմնադիր նախագահ Վովա Վարդանովը: «Սա ի՞նչ է նշանակում, երբ որ զոհվածների մեծ մասը վիրավորում են ստացել վերջույթներից: Ինչո՞ւ վերջույթից վիրավորվածը պիտի զոհվի: Կարո՞ղ ա նրանից ա, որ մենք ոչ մի բան չենք անում: 2018 թվականից առ այսօր հայտարարվեց ռեֆորմ, ո՞րն ա էդ ռեֆորմը, նոր զենքի տեսա՞կ: Դա ռեֆորմ չի: Ռեֆորմն այն է, երբ ինչ-որ արմատական բան ես փոխում: Հայկական պետության մեջ, ոչ միայն բանակում, մարդու կյանքի վրա թքած ունեն: Մարդու կյանքը մի հատ «փուհ ա», ոչ մեկ չի դողում մարդկային կյանքի վրա»,- ընդգծեց Վարդանովը: |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
