Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Համընդհանուր քարոզ է գնում, որ մեր հարցը պետք է լուծեն աշխարհի ուժեղները». Խանումյան

«Համընդհանուր քարոզ է գնում, որ մեր հարցը պետք է լուծեն աշխարհի ուժեղները». Խանումյան
386
Հինգշաբթի, 29 հունիսի, 2023 թ., 10:54

Արցախի տարածքային և ենթակառուցվածքների նախկին նախարար Հայկ Խանումյանի գրառումը. «Համընդհանուր քարոզ է գնում, որ մեր հարցը պետք է լուծեն աշխարհի ուժեղները, միջազգային կառույցները։ Նայում եմ դպրոցական միջոցառում՝ աշակերտները նման կոչեր են արտասանում, բարձրաստիճան պաշտոնյաները նման քարոզ են անում տարբեր կոլեկտիվների հետ հանդիպման ժամանակ, որոշ քաղաքական ուժեր հավատում են, որ ստորագրություններով ինչ-որ բանի կարելի է հասնել և այլն։ Եվ հետո զարմանում ենք, թե ինչու է գնալով վիճակը վատանում։ Համընդհանուր անզորության քարոզ է, սեփական ուժերին չվստահելու քաղաքականություն, իրականությունից փախչելու միտում։ Միայն սեփական խնդիրները սեփական ուժերով լուծելու կամքն է բերելու մեզ հաջողություններ, նոր դաշնակիցներ և միջազգային հանրության աջակցություն։ Մյուս դիրքում միայն խղճալու են, ողորմություն տան, լավագույն դեպքում վրդովված հետևեն մեր կործանմանը։ Մեր հարցերը մենք պետք է լուծենք»:

Աղբյուրը`   Հայկ Խանումյան