Երկուշաբթի, 20 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

«Ադրբեջանը ԼՂ-ն հայաթափելու հետևողական քաղաքականություն է վարում». Նիկոլ Փաշինյան

«Ադրբեջանը ԼՂ-ն հայաթափելու հետևողական քաղաքականություն է վարում». Նիկոլ Փաշինյան
1223
Հինգշաբթի, 29 հունիսի, 2023 թ., 11:12

Նախօրեին Ադրբեջանի զինուժը հրետանուց կրակ էր բացել Մարտունու և Մարտակերտի դիրքերի վրա, որի հետևանքով, ինչպես հայտնել էինք, հայկական կողմը 4 զոհ էր ունեցել: Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Այս ռազմական սադրանքը երկար ժամանակ նախապատրաստվում էր՝ Ադրբեջանի տեղեկատվական գրոհներով, թե իբր ԼՂ ՊԲ-ն շփման գծի տարբեր հատվածներում խախտում է հրադադարի ռեժիմը: Ադրբեջանական լրատվամիջոցների մտացածին լինելը ԼՂ իշխանությունների կողմից հետևողականորեն ի ցույց է դրվել, ինչի պայմաններում ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանը իրադրությունը սրելու ու ԼՂ-ն հայաթափելու հետևողական քաղաքականություն է վարում»: Նրա խոսքով՝ սադրանքը ՀՀ-ի ու Ադրբեջանի՝ խաղաղություն հաստատելու, ԼՂ ժողովրդի իրավունքների ու անվտանգության հարցերը հասցեագրելու ջանքերը չեզոքացնելու նպատակ ունի: