«Ես չեմ տեսել, որ ՀՀ իշխանությունը բանակցությունների գնա հայանպաստ օրակարգով». Զոհրաբյան
![]() 1318 Հինգշաբթի, 29 հունիսի, 2023 թ., 14:42 «Այո՛, ես երբևէ չեմ լսել, բացի մի քանի անիմաստ, բառային օդ կրակոցներից, որ ՀՀ իշխանությունը փորձի սեփական, հայանպաստ, հայապահպան օրակարգով գնալ բանակցությունների»,- լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հայտարարությանը, ըստ որի՝ ինքն Ալիևի վրա ավելի շատ ճնշում է գործադրել, քան Փաշինյանը: «Այն, ինչ ներկայացնում է Փաշինյանը Արցախի հարցում, դա Թուրքիայի ու Ադրբեջանի օրակարգն է: Ես 15 տարի եղել եմ միջազգային կառույցներում ներկայացված պատգամավոր ու որևէ անգամ չեմ հիշում, որ ադրբեջանցի որևէ պատգամավոր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վկայակոչելիս մեջբերի Ալմաթիի հռչակագիրը: Այն կքնվել է Արցախի անկախության հանրաքվեից հետո, երկրորդ՝ այն ՀՀ Գերագույն խորհուրդը վավերացրել է վերապահումով ու երրորդ՝ այդ հռչակագրով որևէ կերպ չեն կանխորոշվում միջպետական հարաբերությունները»,- հավելել է Զոհրաբյանը: |

Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
5617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
11117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
8717:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
15216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
16516:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
24015:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
18714:54
«Ինչպե՞ս անել, որ Նիկոլը հունիսի 7-ին հեռացվի»․ Սամվել Ֆարմանյան
15114:36
