Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Նիկոլին դեռևս հավատացողների համար` Մակրոնի հայտարարությունը գուցե մի փոքր սթափեցնող ազդակ լինի». Բաբկեն Հարությունյան

«Նիկոլին դեռևս հավատացողների համար` Մակրոնի հայտարարությունը գուցե մի փոքր սթափեցնող ազդակ լինի». Բաբկեն Հարությունյան
396
Հինգշաբթի, 29 հունիսի, 2023 թ., 21:48

«Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանի գրառումը․ «Բարեկամ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հայտարարությունը, որ ինքն Ալիևի վրա ավելի ճնչում է բանեցրել և կբանեցնի, քան Փաշինյանը, և հարցը Փաշինյանն է՝ կարևոր ազդակ է նախ և առաջ Հայաստանի հանրության համար։ Մակրոնն, ամփոփելով իր երկրի դիրքորոշումը, հստակ նշել է՝ ինքը Արցախի հարցով միակն է, որը հստակ կեցվածք և պատգամ ունի։ Սրանով Ֆրանսիայի նախագահը պարզ ասում է, որ Նիկոլը հանձնվողական, երկակի և անորոշ քաղաքականություն է ցուցաբերում, ինչն էլ խոչընդոտ է հանդիսանում Հայաստանի բարեկամ երկրների կողմից ադրբեջանաթուրքական ալյանսին զսպելու հարցում։ Նիկոլի երկակի քայլերի հետևանքն է նաև այն, որ օրինակ՝ Էրդողանը հայտարարում է, թե այսպես կոչված միջանցքի՝ իրողություն դառնալու հարցում խնդիրը ոչ թե Հայաստանն է, այլ՝ Իրանը։
Ամեն ինչում ռուսներին, նախկիններին, ընդդիմությանը և էլ ում ասես մեղադրող, Նիկոլին դեռևս հավատացող քաղաքացիների համար՝ Մակրոնի այսօրվա հայտարարությունը գուցե մի փոքր սթափեցնող ազդակ լինի»։