Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Եթե Արզաքանցյանը կարիք ունենա հոգեբույժի օգնության, որևէ մեկն իրավունք չի ունենա այդ հոգեբույժին մեղադրելու». Արսեն Բաբայան

«Եթե Արզաքանցյանը կարիք ունենա հոգեբույժի օգնության, որևէ մեկն իրավունք չի ունենա այդ հոգեբույժին մեղադրելու». Արսեն Բաբայան
774
Ուրբաթ, 30 հունիսի, 2023 թ., 00:12

Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տիգրան Արզաքանցյանը մեղադրանք է հնչեցրել փաստաբանի հասցեին, ով պաշտպանում է Վարդան Ղուկասյանին (Դոգ):
Չեմ ուզում մեջբերել այդ մեղադրանքի բովանդակությունից որևէ բառ, քանի որ այն չափից դուրս անընդունելի եմ համարում: Բայց որպեսզի պարոն Արզաքանցյանը հասկանա, թե ինչ աստիճանի անթույլատրելի արարք է կատարել՝ պատկերավոր կբացատրեմ:
Եթե երբևէ Արզաքանցյանը կարիք ունենա հոգեբույժի օգնության, ապա որևէ մեկն իրավունք չի ունենա այդ հոգեբույժին մեղադրելու նրանում, թե չի՞ ամաչում, որ մի հոգեկան հիվանդի է բուժում:
Ի դեպ, ես Վարդան Ղուկասյանի պաշտպանը չեմ և այս դեպքում նպատակս միայն փաստաբանական համայնքին ոտնձգություններից պաշտպանելն է»:

Աղբյուրը`   Արսեն Բաբայան