«Կարևոր առաջընթաց է արձանագրվել». Բլինքեն
![]() 927 Ուրբաթ, 30 հունիսի, 2023 թ., 09:00 ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպումից հետո բանակցություններն ամփոփող ելույթում բարձր է գնահատել Վաշինգթոնում արձանագրված առաջընթացը: «Ես և մեր թիմը, ինչպես նաև Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանը, բարձր ենք գնահատում Ջեզ հետ հանդիպելու հնարավորությունն ու նաև համաձայնագրի այս ընդհանուր նպատակին հասնելու ճանապարհին հետագա առաջընթացը, ներառյալ որոշ լրացուցիչ հոդվածների շուրջ համաձայնությունը, այլ չկարգավորված հարցերի վերաբերյալ դիրքորոշումների փոխըմբռնման խորացումը, ինչպես նաև գիտակցումը, որ առջևում դեռևս սպասվում է ծանր աշխատանք, որը պետք է կատարվի՝ վերջնական համաձայնագրին հասնելու համար»,- «Ամերիկայի ձայն»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Բլինքենը: Պետքարտուղարը կարևորել է մոտակա ժամանակներում ԵՄ-ի հովանու ներքո սպասվող հանդիպումը Ադրբեջանի ու Հայաստանի առաջնորդների միջև: Ավելի ուշ թվիթերյան գրառման միջոցով ԱՄՆ պետքարտուղարը կրկին երախտագիտություն է հայտնել կողմերին. «Շնորհակալ եմ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին և ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանին կայուն խաղաղության համաձայնագրին հասնելու աշխատանքներում անկեղծ և բաց դրսևորում ցուցաբերելու համար: Կարևոր առաջընթաց է արձանագրվել, և մենք հանձնառու ենք տարածաշրջանի խաղաղ ապագային»,- գրել է նա: |

Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
5617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
11117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
8717:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
15216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
16516:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
24015:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
18714:54
«Ինչպե՞ս անել, որ Նիկոլը հունիսի 7-ին հեռացվի»․ Սամվել Ֆարմանյան
15114:36
