Հինգշաբթի, 17 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Դաշնակցականները «ջուր պղտորելու» նշաձողը բարձրացրել են միջազգային մակարդակի». Լուսինե Բադալյան

«Դաշնակցականները «ջուր պղտորելու» նշաձողը բարձրացրել են միջազգային մակարդակի». Լուսինե Բադալյան
510
Ուրբաթ, 30 հունիսի, 2023 թ., 16:42

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դաշնակցականները հայերեն լեզվով ասած՝ «ջուր պղտորելու» նշաձողը բարձրացրել են միջազգային մակարդակի։
Իշխանությունների նկատմամբ ատելությունն ու ամեն գնով, կրկնում եմ՝ ԱՄԵՆ ԳՆՈՎ նրանցից ազատվելու և իշխանությանը տիրանալու մոլուցքը նրանց ստիպում է օրնիբուն աշխատել պետության և պետականության դեմ։
Չնայած այն բանին, որ երեկ մեր ֆրանսիացի գործընկերն էլ էին հերքել հայկական ընդդիմադիր մամուլում տարածվող տեղեկատվությունը, բայց թեման այդքանով չփակվեց։
«Բուայոնին կանչել են պարզաբանումներ տալու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունների վերաբերյալ «Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու» մասին՝ կապված Բաքվի և Երևանի միջև բանակցությունների հետ։ Դեսպանին ներկայացվել է Բաքվի դիրքորոշումը, այն է՝ հայկական լրատվամիջոցներում հրապարակված Մակրոնի խոսքերը պետք է պաշտոնապես հաստատվեն կամ հերքվեն»»:

Աղբյուրը`   Լուսինե Բադալյան