Անահիտ Ավանեսյանը 25 մլն դրամով տարածք է վաճառել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը 2022 թվականին 25 մլն դրամով Երեւանի Արաբկիր վարչական շրջանում բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք է վաճառել։
Վաճառքն իրականացվել է մարտի 1-ին, իսկ գնորդն էլ Մ. Սարգսյանն է։ 2022 թվականի տարեվերջին նա ունեցել է պահպանված երկու անշարժ գույք, որոնցից մեկը 2005 թվականին գնված ամառանոցն է, որը գտնվում է Արագածոտնի մարզի Ղազարավանում։ Մյուս անշարժ գույքն էլ բնակարան է Արաբկիր վարչական շրջանում, որը գնվել է 2014 թվականին, համատեղ սեփականությամբ:
Նախարարն ունի նաեւ 2012 թվականի արտադրության Ford մակնիշի ավտոմեքենա, որը նա ձեռք է բերել 2015 թվականին։ Տարեվերջին բանկային հաշիվներին Ավանեսյանն ունեցել է 2 մլն դրամ եւ 73 եվրո գումար, իսկ, ահա, նրա կանխիկ դրամական միջոցները կազմել են 1 մլն 500 հազար դրամ։ Մեկ տարվա ընթացքում առողջապահության նախարարի եկամուտը կազմել է 32 մլն 187 հազար դրամ, որից նախարարի աշխատավարձը կազմել է 20 մլն դրամ, իսկ 11 մլն 998 հազար դրամ էլ նա ստացել է «Աբովյան 39» ՍՊԸ-ից որպես շահաբաժին։ Ծախսերի մասին ոչ մի տվյալ նրա հայտարարագրում առկա չէ»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ կհատկացվի 16,7 մլն դրամ
74Երեկ, 21:42
«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
191Երեկ, 00:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
49019.08.2026, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
34318.08.2026, 15:36
«Դեղատան տարածքն էժան գնով տվել են Սամվել Ալեքսանյանի ընկերությանը»․ լրագրողը՝ Լուսինե Բադալյանին (տեսանյութ)
33818.08.2026, 14:06
«2026թ. առաջին կիսամյակում քանի՞ ՄՌՏ է փոխհատուցվել»․ Տիգրան Ջրբաշյան
79015.08.2026, 11:24
«Ընդհանուր առողջապահությունն անվճար չի եղել ո՛չ պետպատվերի ժամանակ, ո՛չ այսօր, ո՛չ էլ լինելու է»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
103213.08.2026, 13:12
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը ստեղծել է հատուկ ստորաբաժանում՝ «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարելու համար
314513.08.2026, 00:33