Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Արևմտյան Հայաստանի բարբառները վերացնողին քծնում են հայերենի լեզվակիրները». Հովհաննես Իշխանյան

«Արևմտյան Հայաստանի բարբառները վերացնողին քծնում են հայերենի լեզվակիրները». Հովհաննես Իշխանյան
476
Կիրակի, 02 հուլիսի, 2023 թ., 01:48

Ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը տեղեկացնում է․ «Նահանջ երգելով․ Լեզուն ինչների՞ս ա պետք
3-րդ օրն ա քննարկվում ա ռուսախոս աղջկա հարձակումը ռուս աղջկա վրա՝ հայերեն չիմանալու համար։
Լուրջ քննարկումներ են, թե ինչ ա պետք անել, որ հարգվի
հայոց լեզուն, կետ առ կետ ծրագրեր են ասում՝ քայլերի խելացի հերթականությամբ։
Զուգահեռ 150 հազար հայերենի լեզվակիր, Արցախի հայկական բարբառով ցեղասպանվում ա։
3 տարի ա Հադրութում, Շուշիում, Քարվաճառում, Քաշաթաղում հայերեն չի հնչում։
1 տարին ա լրանում Բերձորում հայոց լեզուն չկա։ Գորիս-Կապան ճանապարհի վրա հայերեն խոսող վարդորդները չկան։
Շուռնուխի, Որոտանի հայերեն խոսող բնակիչների տներն էին խլում, իսկ հայոց լեզվով գրում էին՝ բա ի՜նչ ա գնացել ուրիշի տարածքում տուն կառուցել։ Ասողներից մեկը հայերեն գրքեր ա տպում։
Հայոց լեզվով ստեղծած վանքեր, քանդակներ, եկեղեցիներ, գերեզմաններն են ավերվում, առհավետ վերանում Երկիր մոլորակի վրայից։ Անցած տարի սեպտեմբերին Երևանի չափ տարածք ա զրկվել հայոց լեզվից։ Հայերեն տեղանունները դառնում են կոպիտ թուրքական։
Հայերենը վերացնողը իրա ազգին պատրաստում ա Հայոց լեզվի կենտրոն՝ Երևան ներխուժել։ Վերացվելու են Հայոց լեզուն պահող գրադարանները, թանգարանները, ինստիտուտները, դպրոցները, գրքերը։
Արևմտյան Հայաստանի բարբառները վերացնողին քծնում են հայերենի լեզվակիրները, հրաժարվում են լեզուն վերացնելու արդարադատությունից՝ ցեղասպանության ճանաչումից։
Հայոց լեզվով խոսացողների մուտքը արգելում են իրենց լեզվի պահպանման երկիր։
Հայոց լեզվով խոսողները ատելություն են սերմանում Արցախի հայերենի լեզվակիրների դեմ՝ չեն կռվել, ջուր չեն տվել, բեռ են, սուտ միֆեր են հորինում հայերեն խոսողների մասին, որ հանձնեն լեզուն բարբարոսի քմահաճույքին։
Պաշարման մեջ գտնվող հայոց լեզվով խոսացող պաշտոնյաները զանգում են իրենց հայերեն խոսացող գործընկերներին Հայաստան։ Չեն պատասխանում զանգերին, որ գոնե նույն լեզվով մխիթարական խոսք լսեն։
5000 տարվա հայոց լեզվի տարածքը հանձնում են ոչնչացման։ 5000 տարի, տես ինչ լեզու պիտի զարգացած լինի, քանիսն են քանիսին փոխանցել լեզուն։
Լեզուն տարածքի վրա ա լեզու։ Չկա տարածքը լեզվի, չկա լեզուն։ Չես պաշտպանում քո լեզվով խոսացողին, պաշտպանում ես ուրիշի լեզուն։
Լեզուն ինչների՞ս ա պետք, որ զասվե՞նք։ Օտար լեզվով էլ կանենք։
Կորավ Արցախում հայոց լեզուն, հայերն աշխարհով մեկ հրաժարվելու են հայերեն խոսել։
Ինքս չգիտեմ ոնց պիտի խոսեմ»։