Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Ոստիկանները գիշերը հսկել են արոտավայրը, որ գյուղացիների միջև բախում չլինի». Նարինե Կիրակոսյան

«Ոստիկանները գիշերը հսկել են արոտավայրը, որ գյուղացիների միջև բախում չլինի». Նարինե Կիրակոսյան
467
Կիրակի, 02 հուլիսի, 2023 թ., 09:24

Լրագրող Նարինե Կիրակոսյանը նոր տեսանյութ է տարածել իր էջում Գեղարքունիքի մարզում երեկվա զարգացումների վերաբերյալ՝ գրելով հետևյալը. «Գեղարքունիքի իրավապահները գիշերը հսկել են սարատեղին, որ գյուղացիների մեջ բախում չլինի։ Երկրորդ օրն է՝ Գեղարքունիքի մարզի Աստղաշեն համայնքի բնակիչներ ներկայացող մի քանի տասնյակ անհայտ անձինք բարձրացել են Ծաղկաշեն սարատեղի (Գեղարքունիկի մարզի Գեղհովիտի վարչական տարածք), սպառնում են ֆերմերներին, որ կվտարեն այդ արոտավայրից։ Հավանական բախումները կանխելու նպատակով ֆերմերները ահազանգել են ոստիկանություն, որոնք էլ հնարավորինս արագ մեկնել են Վարդենյանց լեռնանցքում գտնվող սարատեղի։ Դեպքի վայր է նաև մեկնել իրավապաշտպան, «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը և տեղեկացել մանրամասների մասին ոստիկաններից»:

«Ոստիկանները գիշերը հսկել են արոտավայրը, որ գյուղացիների միջև բախում չլինի». Նարինե Կիրակոսյան