«Բաղրամյան 26-ի դիմաց հսկիչ անցագրային կետ ենք տեղադրելու». Էդգար Ղազարյան
![]() 331 Կիրակի, 02 հուլիսի, 2023 թ., 10:12 «Ռեվյու» հաղորդման եթերում Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան, հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը խոսել է հուլիսի 5-ին՝ Սահմանադրության օրը սպասվող հանրահավաքի մասին, որի վերաբերյալ նա ավելի վաղ տեղեկացրել էր ֆեյսբուքյան իր էջում. «Ծրագիրը հետևյալն է՝ հավաքվելու ենք հուլիսի 5-ի երեկոյան ժամը 19:00-ին՝ Հանրապետության հրապարակում, որից հետո երթով շարժվելու ենք Բաղրամյան 26: Ուղերձը հետևյալն է՝ մենք պայքարում ենք այն իշխանավորների դեմ, ովքեր խախտում են ՀՀ Սահմանադրությունը, նսեմացնում են պետական խորհրդանիշերը, կործանում ՀՀ-ը, հետևաբար՝ գնում ենք նրանցից հաշիվ պահանջելու»,- ասել է Ղազարյանը՝ հավելելով, որ գիշերը մնալու են Բաղրամյան 26-ի դիմաց. «Այնտեղ հսկիչ անցագրային կետ ենք տեղադրելու՝ մոտավորապես այնպիսին, ինչպիսին ադրբեջանցիները տեղադրել են Լաչինում: Հայկական ժողովրդական հսկիչ անցագրային կետ կտեղադրենք, որպեսզի ստուգենք՝ ովքե՞ր են, ո՞ւր են գնում, ի՞նչ իրավունք ունեն՝ գնալու: Եթե պարզվի՝ գնում են, որպեսզի Ադրբեջանի շահերից որոշումներ կայացնեն, ապա պետք է ուղղորդենք Ադրբեջանի նախագահական նստավայր»,- ասել է բանախոսը: |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
7501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
11100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
10000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
136Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
169Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
131Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
216Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
209Երեկ, 23:08
