Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Ադրբեջանը սպառնում է դեմիլիտարիզացիա իրականացնել Լեռնային Ղարաբաղում». Անի Սամսոնյան

«Ադրբեջանը սպառնում է դեմիլիտարիզացիա իրականացնել Լեռնային Ղարաբաղում». Անի Սամսոնյան
559
Կիրակի, 02 հուլիսի, 2023 թ., 11:24

ԼՀԿ կառավարման խորհրդի անդամ Անի Սամսոնյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ադրբեջանը հրապարակային ակնարկներով սպառնում է դեմիլիտարիզացիա իրականացնել Լեռնային Ղարաբաղում, ինչը նշանակում է զինաթափել ՊԲ-ն: Սա նախապատրաստվում է վաղուց՝ տեղային սադրանքներ հրահրելով և անվանելով դրանք հակաահաբեկչական գործողություններ: Սակայն «հակաահաբեկչական գործողություն» սահմանափակ հնարավորություններով տերմինը իր ծավալով չի կարող ծածկել Ադրբեջանի նպատակը՝ չեզոքացնելու ԼՂ պաշտպանական ուժերը:
Հիմա արդեն ակտիվորեն դաշտ է նետվում «դեմիլիտարիզացիա» տերմինը, որը հաճախակի է օգտագործվում 2021թ. ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո, երբ Ռուսաստանը այդպես բնորոշեց իր ռազմական գործողությունները Ուկրաինայում:
Ռուսաստանը, այդպիսով, աշխարհում ձևավորեց վտանգավոր պրակտիկա և ես մի առիթով նշել էի, որ դա վարակիչ է դառնալու ավտորիտար երկրների ղեկավարների համար՝ հարևան երկրների հետ կամ իրենց ինքնիշխանության ներքո ապրող ժողովուրդների կամ ինքնորոշվող ժողովուրդների հետ իրենց խնդիրները լուծելու համար դիմել դենացիֆիկացիայի և դեմիլիտարիզացիայի, ինչը անում է Ադրբեջանն այսօր:
Այստեղ հարց է առաջանում՝
1. Արդյոք պետք է հույս ունենալ, որ դեմիլիտարիզացիայի օրինակ ցույց տված ՌԴ-ն ունի լեգիտիմություն զսպելու Ադրբեջանին այս հարցում:
2. Արդյոք Արևմուտքի համար, որը այդ գործողությունները դիտարկելու է որպես Ադրբեջանի սուվերեն իրավունք՝ պաշտպանելու իր տարածքային ամբողջականությունը, կարող է սա դիտարկվել բնականոն այն դեպքում, երբ դատապարտեց և չընդունեց ՌԴ դեմիլիտարիզացիան Ուկրաինայի նկատմամբ: Բայց այս դեպքում Արևմուտքում կասեն՝ Ուկրաինան ճանաչված պետություն է, Արցախը՝ ոչ և էլի շատ բաներ:
Ասածս ինչ է՝ եթե Ադրբեջանը անում է այն, ինչ ասում է, հետևաբար աղետից հետո դիմել ՌԴ-ին կամ Արևմուտքին այդ աղետը դատապարտելու համար, ուշ է լինելու: Իսկ հուսալ միայն, որ ՌԴ-ն կամ Արևմուտքը կկարողանան դա կանխել (ձգել դա իրականացնելու ժամանակը՝ միգուցե) ժամանակի կորուստ է:
Ադրբեջանի հետ պետք է խոսել և ընդունել որոշումներ՝ թեկուզ վատ, բայց գոնե խուսափելով վատագույնից»:

Աղբյուրը`   Անի Սամսոնյան