Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

Սուրիկ Խաչատրյանի որդին բերման է ենթարկվել

Սուրիկ Խաչատրյանի որդին բերման է ենթարկվել
525
Կիրակի, 02 հուլիսի, 2023 թ., 12:36

Հունիսի 29-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Տավուշի մարզային վարչության Քրեական հետախուզության բաժնի ծառայողներն իրականացրել են հատուկ օպերացիա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ոսկեվան-Բաղանիս ավտոճանապարհով ընթացող Mercedes մակնիշի ավտոմեքենայում կասկածելի անձինք կան և ավտոմեքենայի մեջ հնարավոր է զենք-զինամթերք լինի: Օպերատիվ խումբը մեկնում է նշված վայր, որտեղ նկատել են Mercedes մակնիշի ավտոմեքենան և կանգնեցրել այն: Նշված ավտոմեքենայում հայտնաբերվել է կռփազենք, իսկ բեռնախցիկում՝ փայտե մահակ. վարորդն ու ուղևորները տեղափոխվել են ոստիկանության Նոյեմբերյանի բաժին: Ուղևորներից մեկը Սյունիքի մարզի բնակիչ 27-ամյա Տրդատ Խաչատրյանն էր, ով Սյունիքի նախկին մարզպետ «Լիսկա» մականվամբ Սուրիկ Խաչատրյանի որդին է, ում եղբայրը՝ Տիգրան Խաչատրյանը, գտնվում է հետախուզման մեջ: Տ. Խաչատրյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքն աշխատում է «Կեղի գոլդ» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն: Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվել և այդ փաստաթղթերով Տ. Խաչատրյանը, Mercedes-ի վարորդ, Երևանի բնակիչ 42-ամյա Արմեն Մրտեյանը և մյուս ուղևոր, Վայոց ձորի մարզի բնակիչ 34-ամյա Նարեկ Բաբայանը ներկայացվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժին: