Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Անմխիթար հյուղակում ապրող դադիվանքցի բազմանդամ ընտանիքն ասում է` բարով վայելես». Վահե Սարգսյան

«Անմխիթար հյուղակում ապրող դադիվանքցի բազմանդամ ընտանիքն ասում է` բարով վայելես». Վահե Սարգսյան
649
Կիրակի, 02 հուլիսի, 2023 թ., 13:48

Պատմաբան, խմբագիր Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ կից տարածելով լուսանկարներ. «Իշխանությունից, որը
- հազարամյակների պատմության ու քաղաքակրթական փառահեղ ներկայության օրրան Հադրութը, Շուշին, Քարվաճառը, Ակնան, Քաշաթաղը՝ ողջ Արցախը համարում է ադրբեջանապատկան,
- տասնյակ հազարավոր արցախահայերի թողել է անտուն, անտեր ու տնավեր,
- փշրել է Արցախում կայք հաստատած, տարիների քրտինքով շեներ կառուցած, հայրենիքի ազատագրման բերկրանքով ապրած հայ մարդու երազանքները,
- կործանել է տասնյակ հազարավոր երեխաների մանկությունը և տակնուվրա արել նրանց մանկական հոգին,
- անվտանգության, բարոյահոգեբանական, ազգային արժեքների հանդեպ վերաբերմունքի, ինչու չէ՝ սոցիալ֊տնտեսական և բազմաթիվ այլ առումներով երկրում տիրող համընդհանուր ժանտախտի պայմաններում պետական բյուջեն ուղղակի ծառայեցնում է սեփական վայելքներին ու անձնական բարեկեցությանը,
դու հաճույքով վերցնում ես նոր բնակարան, և որը հաստատ քո միակ բնակարանը չէ...
Թշնամու նշանառության տակ հայտնված Վարդենիսի Նորաբակ գյուղի մի անմխիթար հյուղակում ապրող դադիվանքցի Արթուրիկի բազմանդամ ընտանիքն ասում է՝ բարով վայելես էդ ամենը, մենակ մեզ ասա՝ ո՞րն է մտավորականի և պալատական անհայրենիք ու մորթապաշտ սազանդարի միջև սահմանագիծը»:

Աղբյուրը`   Վահե Սարգսյան