Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

Ծնվել է 44-օրյա պատերազմում անմահացած Նարեկ Ասատուրյանի եղբայրը՝ Լեոն

Ծնվել է 44-օրյա պատերազմում անմահացած Նարեկ Ասատուրյանի եղբայրը՝ Լեոն
436
Կիրակի, 02 հուլիսի, 2023 թ., 21:18

Աբովյանի ծննդատանը լույս աշխարհ է եկել Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոս, աբովյանցի ժամկետային զինծառայող Նարեկ Ասատուրյանի եղբայրը՝ Լեոն։ Այս մասին հաղորդում են Աբովյանի ծննդատնից։

«Աբովյանի ծննդատան ողջ անձնակազմը շնորհավորում է հերոսածին մորը՝Մարինա Սահակյանին։

Փոքրիկը և նրա մայրը իրենց լավ են զգում:

Փառք մեր բոլոր հերոսներին և հերոսածին մայրերին»,-գրված է հաղորդագրությունում: