Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

«Զինվորների հուղարկավորության օրը, ցուցադրական ցինիզմով լուսանկարներ են հրապարակում». Է. Ղազարյան

«Զինվորների հուղարկավորության օրը, ցուցադրական ցինիզմով լուսանկարներ են հրապարակում». Է. Ղազարյան
685
Կիրակի, 02 հուլիսի, 2023 թ., 23:42

Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան, հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի գրառումը. «Սիրելի հայրենակիցներ։ Շարունակեք զոհվել, զրկանքներ կրել կամ տուժել այս մահաբեր, չարագործ, գարշելի և անդուր պատուհասների համար կամ միացեք այս ցինիկ թալանչիներին մեր հանրային կյանքից դուրս շպրտելու պայքարին։
Հ.Գ.1. Նույնը օրը, երբ Եռաբլուր փառքի պանթեոնում տեղի է ունեցել երկու հայ զինծառայողների հուղարկավորությունը, որին անգամ ոչ մի պաշտոնյա չի մասնակցել, նրանց մահվան համար պատասխանատուները ցուցադրական ցինիզմով լուսանկարներ են հրապարակում իրենց զվարճանքներից։
Հ.Գ.2. Հանրահավաքը կկայանա հուլիսի 5-ին ժամը 19:00-ից Հանրապետության հրապարակում»։

Աղբյուրը`   Էդգար Ղազարյան