««Խաղաղություն»՝ պետականության հաշվին». Տաթևիկ Հայրապետյան
![]() 373 Երեքշաբթի, 04 հուլիսի, 2023 թ., 10:42 ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը թելեգրամյան իր էջում գրում է. ««Խաղաղություն» պետականության հաշվին... Ցավոք, սրան է տանում ՀՀ ներկայիս իշխանությունների քաղաքականությունը: Մինչ իշխանության ներկայացուցիչները ամեն հարթակում խոսում են Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու մասին, Ադրբեջանի քարոզչադաշտը շարունակում է թիրախավորել Արցախը, պետական կառույցները, պաշտպանական բանակը: Արցախի պաշտպանական բանակն ունի կարևոր գործառույթ՝ դա 120,000 հայերի, որոնցից 30,000-ը երեխաներ են, ֆիզիկական պաշտպանությունն է: Ադրբեջանը երբեք չի թաքցրել իր հանցավոր նպատակները: 90-ականներին մեր ժողովրդի պայքարը Արցախի հայերի բնաջնջումը կանխելու նպատակ ուներ: Այժմ էլ Ադրբեջանը չի հրաժարվել այդ ծրագրերից ու որևէ կերպ չի թաքցնում դա: ՀՀ Իշխանությունները չեն ուզում հասկանալ, որ եթե բարձրաձայնում են էթնիկ զտման քաղաքականության մասին, չեն կարող միաժամանակ խոսել Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու մասին: Նրանք նման իրավունք ու մանդատ չունեն: Թո՛ղ բացեն իրենց նախընտրական ծրագիրն ու կառավարության ծրագիրը կարդան ու չմանիպուլացնեն ժողովրդից ստացած քվեն: Եթե իրենք 2021թ. ասեին, թե ինչ հակապետական գործողությունների էին գնալու, ապա վստահ եմ՝ անգամ նախկինները չէին օգնի նրանց վերընտրվել»: Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
7501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
11100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
10000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
136Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
169Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
131Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
216Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
209Երեկ, 23:08
