Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Այդ խմբերը երբեք Հայաստանում իշխանություն պետք է չունենան». Ա. Պողոսյան

«Այդ խմբերը երբեք Հայաստանում իշխանություն պետք է չունենան». Ա. Պողոսյան
402
Երեքշաբթի, 04 հուլիսի, 2023 թ., 20:42

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Գիտե՞ք ինչն է ամենամեծ ցավը ու ինդիկատորը իրական Հայրենասիրության և վճարովի կամ կեղծ հայրենասիրության։
Ուրեմն իրենց ազգասեր համարող արեւմտյան քարոզիչները երբեք չեն քննադատի Արեւմուտքի այն հայտարարությունները, որի համար նրանք կհայհոյեին ու անարգանքի սյունին կգամեին Ռուսաստանին։
Նույնը իրենց ազգասեր համարող ռուսաստանյան քարոզիչները։
Ու այս բոլորի մեջ Հայրենիքի մասին իսկապես մտածում, հայրենիքի ցավից հեծծում է փոքր, չափազանց փոքր մի հատված, որը ո՛չ ելույթներ է ունենում, ո՛չ գրառումներ կատարում, ո՛չ Արեւմուտք ու Արևելք է թռչում ...
Էսա մեր վիճակը, ու վերևում նկարագրված խմբերը երբեք, երբեք Հայաստանում պետք է իշխանություն չունենան, որովհետև նրանք Հայաստանից չեն, նրանք օտար են Հայաստանին, նրանց ձայնը հայկական չէ...
Էսա ...»:

Աղբյուրը`   Արա Պողոսյան