«Հայաստանում ԱՄՆ դեսպանը անտեսում է Արցախի ժողովրդի ինքնորոշման ամենակարևոր հավաքական իրավունքը». Բեգլարյան
![]() 433 Երեքշաբթի, 04 հուլիսի, 2023 թ., 23:36 Արցախի Հանրապետության նախկին պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանի գրառումը. «Ցավում եմ, երբ լսում եմ, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանը անտեսում է Արցախի ժողովրդի ինքնորոշման ամենակարևոր հավաքական իրավունքը և կարծես թե չի հասկանում կամ չի հետաքրքրում ադրբեջանական էթնիկ զտումների քաղաքականությունը։ Պարզ է, որ ոչ մի անվտանգություն կամ իրավունք չի կարող երաշխավորված լինել Ադրբեջանի բռնապետական հպատակության ներքո, և նման սխալ հայտարարությունները միայն խրախուսում են հետագա հանցագործությունները: Հ.Գ. Շնորհավոր ԱՄՆ Անկախության օրը, տիկին դեսպան: Այս խորհրդանշական օրը թույլ տվեք բավականաչափ խիզախ գտնվել՝ հարցնելու Ձեզ, թե ինչու ամերիկացիները չկարողացան անվտանգություն և իրավունքներ գտնել բրիտանական գաղութատիրական կառավարման ներքո, չնայած նրանք ունեին նույն էթնիկ և կրոնական ծագումը և ԱՄՆ-ում բնիկ չէին՝ ի տարբերություն Արցախի ժողովրդի: Հաշվի առնելով ԱՄՆ-ի պատմությունը, արժեքները և ազատությունների ու իրավունքների շեշտադրումը՝ բնական է թվում, որ ԱՄՆ-ն պետք է աջակցի հայրենի հողում սեփական ազատությունների և իրավունքների իրացման համար Արցախի ժողովրդի պայքարին: Բրիտանիան ավելի վատը չէր, քան Ադրբեջանն է, և ամերիկացիներն ավելի լավը չէին, քան արցախցիներն են»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
