Փաշինյանը հրահանգում է և ինքն էլ օրինակ ծառայում. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Սեպտեմբերի 17-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը թեպետ մեկնարկելու է օգոստոսի 23-ից, սակայն իշխանությունները, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, արդեն սկսել են այն։ Խոսքը, բնականաբար, Տիգրան Ավինյանի մասին չէ, որը մեկ տարուց ավելի է՝ այդ գործով է զբաղված։ ՔՊ-ական պատգամավորներին հրահանգվել է՝ իրենց բակերում, թաղամասերում ակտիվ զրույցներ սկսել քաղաքացիների հետ, շտաբներում հանդիպումներ կազմակերպել և զբաղվել Ավինյանի լոբբինգով։
Քարոզարշավի մեկնարկը տվեց նաև Նիկոլ Փաշինյանը՝ կիրակի օրը շրջելով մայրաքաղաքի փողոցներով, այցելելով ցուցահանդես, օգտվելով հասարակական տրանսպորտից։ Իհարկե, վարչապետի տիկնոջ հրապարակած տեսանյութից անգամ երևում էր, որ Փաշինյանն ավտոբուս է բարձրացել ՊՊԾ աշխատակիցների ուղեկցությամբ, իսկ ավտոբուսում նստած մարդիկ նախկինի պես Փաշինյանով ոգևորված չէին, սակայն իշխանական քարոզչամեքենան փորձեց այդ շրջայցը ներկայացնել այն լույսի ներքո, որ վարչապետը կարողանում է անարգել շրջել փողոցներով, քանի որ մարդկանց սերն ու վստահությունն է վայելում։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նույն օրը Փաշինյանին դավաճան անվանելու համար ձերբակալել են Վարուժան Ավետիսյանի որդուն։ Իշխանության մեր աղբյուրները, այդուհանդերձ, վստահեցնում են, որ Փաշինյանին այդ միջադեպը հետ չի պահի, և առաջիկայում նոր փիառի տարբերակներ են սպասվում, քանի որ Փաշինյանի համար Երևանի հաղթանակը կենսական նշանակություն ունի»:
Մանրամասները՝ թերթի համարում:

«Ազգային արժանապատվությունը ուրիշների հավանությանն արժանանալու կարիք չունի»․ Սարգիս Տեր-Եսայան
5113:24
«Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը խաղաղության պայմանագրի ստորագրման գլխավոր իրավական պայմանն է»․ Նիզամի Սաֆարով
10113:13
«Պետք է դրվի բացառապես գիտելիքի վրա խարսխված իշխանության ձևավորման հարցը»․ Նորիկ Նորիկյան
6212:48
«Caliber.az-ն այլևս պետք չէ»․ Տաթևիկ Հայրապետյան (տեսանյութ)
6512:42
«Արդարությունը ոնց որ մահամերձ է»․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
7012:18
«Սարգիս Կառլսոն. վերջին անգամ Սարգիս Խանդանյանին տեսել ենք Բունդեսթագի կրիշում»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
7012:06
«Դա նույնն է, ինչ Հիտլերին ընկեր անվանելը». Զելենսկին քննադատել է Թրամփին (տեսանյութ)
16812:00
«ԱԺ-ում այս պահին տեղի է ունենում մեծ ապօրինություն»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
8011:48