Սումգայիթում շարունակվում է առևանգված երկու հայ զինծառայողների դատը
![]() 541 Չորեքշաբթի, 05 հուլիսի, 2023 թ., 12:54 Սումգայիթի ծանր հանցագործությունների դատարանում այսօր շարունակվում է Շիկահողի դիրքերից առևանգված երկու հայ զինծառայողների դատավարությունը։ Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը: Դատարանում կրկին ընթերցվել են մեղադրյալների իրավունքներն ու պարտականությունները։ Հարություն Հովագիմյանն ու Կարեն Ղազարյանը մեղադրվում են Ադրբեջանի պետական սահմանը խախտելու և ծանր հանցագործություններ կատարելու մեջ: Հայկական կողմի հաղորդմամբ, նախնական տվյալներով՝ ադրբեջանական զինված խումբը մայիսի 26-ին հատել է Հայաստանի սահմանը և առևանգել զինծառայողներին: Հայաստանի պետական սահմանն ապօրինի հատելու և երկու զինծառայողի առևանգելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
