Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Թուրքերեն անունը կրող Մեյմանդար շուկան գտնվում է որտե՞ղ...հայերի հոգևոր կենտրոն Էջմիածնում». Դ. Գրիգորյան

«Թուրքերեն անունը կրող Մեյմանդար շուկան գտնվում է որտե՞ղ...հայերի հոգևոր կենտրոն Էջմիածնում». Դ. Գրիգորյան
839
Չորեքշաբթի, 05 հուլիսի, 2023 թ., 13:24

Հեռուստամեկնաբան, լրագրող Դավիթ Գրիգորյանի գրառումը. «ՄԵՅՄԱՆԴԱՐ
միամիտ կարդացի լրահոսում։ Գրում են, թե ինչ֊որ «Մեյմանդար» կոչվող գյուղմթերքի շուկայում հրդեհ է բռնկվել։ Այրվել են կուտակված պլաստմասե արկղեր։
Ժպտում եմ, մտածում՝ ըհն, ադրբեջան բան է վառվում։ Բարով փոշիանա։ Հետո միամիտ մեկ այլ լրատվականում էլ եմ նույն նյութը կարդում ու պարզվում է, որ էս՝ մաքուր թուրքերեն անունը կրող ՄԵՅՄԱՆԴԱՐ շուկան գտնվում է որտե՞ղ... ի՞նչ թուրքիա, ի՞նչ ադրբեջան, հայերի հոգևոր կենտրոն Էջմիածնում է։
Ի՞նչ լեզու, ի՞նչ մշակույթ, ի՞նչ պատմություն։ Էջմիածնում թուրքական բազառից ենք առևտուր անում։ 32 տարեկան եմ՝ էս շուկայի մասին նոր եմ իմանում։
Թե բա, շնորհավոր Սահմանադրության օր։
Մասնավորապես ո՞ր երկրի Սահմանադրության օրը։ Շուտ֊շուտ կարդացեք էդ սահմանադրությունը։ Տեսեք մեջը հո թուրքերն բառեր չկա՞ն»։