Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«ՀայաՔվե»-ի ստորագրահավաքը հուլիսի 10-ից կլինի նաև Ստեփանակերտում

«ՀայաՔվե»-ի ստորագրահավաքը հուլիսի 10-ից կլինի նաև Ստեփանակերտում
525
Չորեքշաբթի, 05 հուլիսի, 2023 թ., 20:06

Լրագրող Նաիրի Հոխիկյանը գրառում է կատարել իր էջում՝ կցելով լուսանկար. «Լավ լուր ունեմ իմ արցախցիների համար։ «ՀայաՔվե»-ի ստորագրահավաքը հուլիսի 10-ից կլինի նաև Ստեփանակերտում։
ID քարտ ունեցող քաղաքացիները կարող են միանալ նախաձեռնությանը յուրաքանչյուր աշխատանքային օր' ժամը 10:00-17:00, «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալությունում:
Ստեփանակերտ, Սասունցի Դավիթ 1 հասցեում։
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգել 097-21-23-96 հեռախոսահամարին»։

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան