«Կատարե՛ք Սահմանադրությամբ նախանշված պարտավորությունները». ԱՀ ԱԺ նախագահ
![]() 433 Չորեքշաբթի, 05 հուլիսի, 2023 թ., 21:24 Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա կապակցությամբ Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ Հուլիսի 5-ը Հայաստանի Հանրապետության Սահմանդրության օրն է: Ուզում եմ շնորհավորել ձեզ այդ կարևոր օրվա կապակցությամբ: Սահմանադրությունը Հայաստանի իրավական համակարգի հիմքն է՝ երկրի հիմնական օրենքը: Այն արժեքաբանական փաստաթուղթ է, որը սահմանում է հասարակության կազմակերպման հիմնական սկզբունքները: Դեռևս Ք.ա. 4-րդ դարում անտիկ հույն մտածող Արիստոտելը «սահմանադրություն» հասկացությունն օգտագործում էր պետության կառուցվածքի, պետական իշխանության արդյունավետ կազմակերպման, նրա՝ ժողովրդավարական և արդարացի լինելու մասին խոսելիս։ Հայկական իրականությունում առանձնանում է 5-րդ դարում Վաչագան թագավորի նախաձեռնությամբ ընդունված «Կանոնական սահմանադրությունը»: Հատկանշական է, որ այն մշակվել և ընդունվել է ժամանակի աշխարհիկ և հոգևոր իշխանության ներկայացուցիչների լայն ընդգրկմամբ։ Ասել է թե վաղ ժամանակներից է գիտակցվել պետության ամրապնդման գործում Սահմանդրության կարևորությունը՝ երկրի ներքին կյանքի կանոնակարգման ու արտաքին հարաբերությունների հաստատաման տեսանկյունից: Հայաստանի մերօրյա Սահմանադրությունը ստեղծվել է անկախության վերականգնմամբ, այն ընդունվել է 1995 թ. հուլիսի 5-ին համաժողովրդական հանրաքվեով։ Այդ օրվանից հուլիսի 5-ը դարձավ պետական տոն, քանզի ընդունված փաստաթուղթը ամրագրեց Հայաստանի Հանրապետության բնույթը՝ որպես ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետություն, հռչակեց մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները: Ուզում եմ կրկին շնորհավորել Հայաստանի բոլոր քաղաքացիներին այդ տոն օրվա կապակցությամբ ու հորդորել հավատարիմ մնալ երկրի հիմնական օրենքի դրույթներին: Տեր կանգնեք Սահմանադրությամբ նախանշված ձեր իրավունքներին, կատարեք Սահմանադրությամբ նախանշված պարտավորությունները: Յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է հարգել Սահմանադրությունը՝ անհրաժեշտության դեպքում բարելավելով և կատարելագործելով այն: Դա կարևոր է հատկապես այս բարդ ժամանակներում, երբ վտանգված են հայկական պետականության հիմքերը, քաղաքացու՝ իր հողում ազատ ապրելու իրավունքը : Պաշարված Արցախից դիմում եմ ձեզ՝ կարևորեցեք այդ ամենը ու պայքարեք մեր ու ձեր իրավունքների համար»: |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
