«Հուսով եմ՝ հայրենիքի գողը կհետևի իր խորհրդին ու կկարդա Սահմանադրությունը». Էդգար Ղազարյան
![]() 418 Չորեքշաբթի, 05 հուլիսի, 2023 թ., 21:37 «Այսօր վարչապետի պաշտոնն զբաղեցնող հայրենիքի գողը՝ Նիկոլ Փաշինյանը, կոչ է անում մարդկանց, որ նրանք կարդան ՀՀ սահմանադրությունը: Հուսով եմ, որ ինքը կլինի առաջին մարդը, որ կհետևի իր կոչին և կկարդա Սահմանադրությունը»,- քիչ առաջ Երևանի Հանրապետության հրապարակում լրևագրողների հետ զրույցում հայտարարեց Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը: «Քանի որ նա կիսագրագետ է, բարձրագույն կրթություն չի հասցնել ստանալ, կարծում եմ, որ միայն Սահմանադրության նախաբանն ու առաջին 2 հոդվածները բավարար են, որ նա հասկանա, որ ինքը Սահմանադրության ամենամեծ խախտողն է: Որովհետև Սահմանադրության նախաբանը հղում է կատարում ՀՀ Անկախության հռչակագրին, որն իր հերթին հղում է անում Հայաստանի և Արցախի վերամիավորման Գերագույն խորհրդի և Ղարաբաղի ազգային խորհրդի համատեղ որոշումներին: Այսինքն, մեր Սահմանադրության հիմքում դրված է Հայաստանի և Արցախի միավորման գաղափարը: Եվ եթե ինքը հրաժարվում, հեռանում է այդ գաղափարից, նշանակում է՝ ինքը խախտում է ՀՀ Սահմանադրությունը»,- նշեց Ղազարյանը: |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
