«Սահմանադրական դատարանի կազմի փոփոխությունը միայն այդ նպատակն է ունեցել». Էդգար Ղազարյան
![]() 429 Չորեքշաբթի, 05 հուլիսի, 2023 թ., 21:54 Երթով հասնելով Սահմանադրական դատարանի բակ՝ քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը դիմեց երթի մասնակիցներին. «Այս հաստատությունը մինչև 2020 թվականը կոչվում էր Սահմանադրական դատարան: Հիմա այն դարձել է հակասահմանադրական դատարան: Որովհետև 2020 թվականին ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը, միայն մեկ խմբակցության նախաձեռնությամբ և որոշմամբ, ընդամենը 4 ժամում, խախտելով ՀՀ Սահմանադրությունը, Սահմանադրության մեջ կատարել են փոփոխություն՝ ունենալով ընդամենը 1 նպատակ՝ փոխել Սահմանադրական դատարանի կազմը և այստեղ բերել իրենց վերահսողության տակ գտնվող դատավորների: Դեռևս 2020 թվականին, արտակարգ դրության պայմաններում, Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանալով, որ մեր ժողովրդին տանելու ա պատերազմի ու պարտության և դրա վերջը լինելու ա Արցախը թշնամուն հանձնելու նենգ ու դավադիր ծրագիրը, հասկանալով որ շուտ-ուշ դա պետք ա ունենա միջազգային պայմանագրի տեքստ՝ այն, ինչը հիմա փորձում են ներկայացնել իբրև խաղաղության պայմանագիր, պետք է նախ ընդունվի ՍԴ-ում: Եվ դատարանը միայն իր դրական եզրակացությունից հետո կարող է ուղարկել Ազգային ժողով՝ հաստատման, այնուհետև նախագահը ստորագրի և հրապարակի: Սա ներքին վավերացման գործընթացն է, և այս մտադրությունը սրանք ունեցել են դեռևս 2020 թվականին: Եվ Սահմանադրական դատարանի կազմի փոոփոխությունը միայն այդ նպատակն է ունեցել, որովհետև մյուս կազմը հաստատ չէր ասելու, որ Արցախը թշնամուն հանձնելը Սահմանադրության համապատասխան է»: |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
