«Ուզում են հոկտեմբերին տանեն մեզ վերջնական կապիտուլյացիայի համաձայնության». Էդգար Ղազարյան
![]() 313 Չորեքշաբթի, 05 հուլիսի, 2023 թ., 23:42 «Արժանապատվության հեղափոխություն» շարժման ակցիան շարունակվում է Բաղրամյան 26-ում՝ նախագահական նստավայրի դիմաց։ Նշենք, որ վերանորոգման պատճառով վարչապետի նստավայրը ժամանակավորապես տեղափոխվել է այստեղ: Ակցիայի նախաձեռնող Էդգար Ղազարյանն իր ելույթում մասնավորապես շեշտեց. «Մեր երկիր պատերազմ բերած մարդիկ մեզ վախեցնում են պատերազմով։ Պատերազմ լինում է, եթե իշխանության ղեկին Նիկոլ Փաշինյանն է։ Դա ես չեմ ասում, դա մեր երկրի վերջին երկու տարվա պատմությունն է ասում: Պատերազմ լինելու է նաև հիմա, որովհետև հուլիսի 25-ին, թե 26-ին Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում պետք է նորից հանդիպի Իլհամ Ալիևի և Շառլ Միշելի հետ։ Տրանսֆորմացրեք՝ անցյալ տարվա օգոստոսն ու հիմա՝ ինչ է մեզ սպասվում։ Նորից գնալու է, հանդիպի, նորից մի սցենար են մշակելու կարճատև՝ երկօրյա, եռօրյա մի պատերազմի, որպեսզի այդ պատերազմի ուժով, կրակոցների, զոհերի առկայությամբ, ճնշումների տակ Ալիևը հասնի իր ուզածին, վերջնականապես Հայաստանից կտրի Սյունիքը, Վայոց ձորը, Գեղարքունիքն ու Տավուշը և հոկտեմբերին, արդեն ամսաթվեր են ասում, սրանք տանեն մեզ վերջնական կապիտուլյացիայի համաձայնության, որը պետք է կնքի կառավարությունը, վավերացնի Սահմանադրական դատարանը, իբր թե դա «համապատասխանում է» Սահմանադրությանը, վավերացնի ԱԺ-ն և ստորագրի այս մյուս պատուհասը (նախագահը-խմբ)»: |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
