Սթոլթենբերգը հայտարարել է, որ Էրդողանը համաձայն է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստացել է արագացնել ՆԱՏՕ-ին Շվեդիայի դիմումը խորհրդարան ներկայացնելու գործընթացը, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Վիլնյուսում Թուրքիայի և Շվեդիայի ղեկավարների հետ հանդիպումից հետո։
«Ես ուրախ եմ հայտարարել, որ նախագահ Էրդողանը համաձայնել է Շվեդիայի անդամակցության արձանագրությունը հնարավորինս շուտ վավերացման ուղարկել Ազգային մեծ ժողով... Սա պատմական օր է»,- ասել է նա։ Միևնույն ժամանակ, Սթոլթենբերգը չի կարողացել նշել կոնկրետ ժամկետներ, թե երբ է սպասվում Շվեդիայի վավերացումն ու վերջնական միացումը։
«Ժամկետները կհայտարարի թուրքական կողմը»,- ասել է կազմակերպության ղեկավարը՝ նշելով, որ ամեն ինչ կախված կլինի բացառապես տեղի խորհրդարանից։
Նա նաև ընդգծել է, որ այսօրվա արդյունքը ձեռք է բերվել այն բանից հետո, երբ Անկարան և Ստոկհոլմը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարում և ստորագրել համապատասխան փաստաթուղթը։
Անցյալ շաբաթ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել էր, որ Շվեդիային անհրաժեշտ են գործողություններ, և ոչ միայն բարեփոխումներ՝ ապացուցելու համար ահաբեկչության դեմ պայքարում մոտեցումների փոփոխությունը։ Նրա խոսքով, օրենսդրական փոփոխություններն իմաստ չունեն, մինչ Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության գործողությունները շարունակվում են երկրի փողոցներում։

«Խելքս գլուխս պիտի հավաքեի, հավաքել եմ․ բռնվի»․ Արթուր Դանիելյան
2512:54
«Սահմանադրության տեքստը կարող է լրամշակվել, բայց չի կարող դուրս գալ «Իրական Հայաստան»-ի գաղափարախոսության շրջանակից». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
3212:48
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
3612:36
«Պատժամիջոցներն ու պատերազմը չեն խոչընդոտել երկրի առաջընթացը»․ Փեզեշքիան
11712:24
Անկանխիկ եղանակով կատարած վճարումների դիմաց հետվճար տրամադրելու միջոցառումը կերկարաձգվի մինչև 2027-ի դեկտեմբերի 31-ը (տեսանյութ)
5212:18
«Չգիտես ինչու՝ քաղաքացիությունից զրկելու դրույթը ներկայացվում է որպես սենսացիա»․ Սրբուհի Գալյան (տեսանյութ)
5312:12
Կառավարությունը հավանություն տվեց TRIPP-ի բաժնետիրական համաձայնագրին (տեսանյութ)
5811:54
«Ունենք մտահոգություններ՝ կկայացվի որոշում, որով Դավիթ Համբարձումյանին ընտրություններից կարող են չեզոքացնել»․ Գայանե Պապոյան (տեսանյութ)
5411:36