«Արցախում ապրող մարդիկ իրականում շատ բարդ վիճակում են». Տաթևիկ Հայրապետյան
![]() 537 Երեքշաբթի, 11 հուլիսի, 2023 թ., 01:00 ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախի մասին ես հիմնականում քաղաքական ու վերլուծական տեքստեր եմ գրում։ Բայց իրականում մտովի ավելի շատ այնտեղ եմ լինում, քան Երևանում։ Շարունակ ապրումներով զգում եմ մարդկանց մտքերը, հոգսերը, անորոշության ու չհանձնվելու խառը միքսը...ու մենակությունը, ամենավատ բանն այն է, որ Արցախում մտածեն, որ մենակ են, որ Հայաստանի իշխանությունը թողել է, միջազգայինները կոչ են անում, ռուս խաղաղապահներն էլ Աստված գիտի ինչ բանի են...մյուս ծանր բանը դա այն է, որ կյանքը կանգնում է, պետք է ապրես ու ապրեցնես, ինչ որ ուժ ստանաս, բայց ումից ու ոնց, երբ քեզ թվում է, որ մենակ ես...Այնտեղ ապրող մարդիկ իրականում շատ բարդ վիճակում են, շատ ծանր մտքերով ու խառը երազանքներով, շատերս չենք էլ զգում, հասկանում, ապրումակցման պակաս էլ կա...բայց մի բան հաստատ գիտեմ, եթե մենք այս ճակատագրական փուլը հաղթահարենք ու պահենք Արցախը, դա այս ամենի միջով անցած ու վճռական մենակի հոգեբանությամբ կռիվ տված հայերի շնորհքն է լինելու»: Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |

Սևանում պայմանագրային զինծառայողին սպանել են աղջկա պատճառով. մանրամասներ
9210:18
««Բալահովիտ-1» ընկերությունը թող մի հատ իրան կարգի բերի». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
9410:12
«Առաջնագիծը, ամրաշինական կառույցները բաց են միայն իշխանական քարոզչության և ադրբեջանցիների համա»․ Տիգրան Աբրահամյան
8410:06
Ուղիղ միացում՝ Երևանի քաղաքապետարանից (տեսանյութ)
6609:36
«Իսկ ժամանակին զրպարտելու համար ինչ-որ մեկը պատասխան տալո՞ւ է». Իշխան Գևորգյան
9509:24
«Միայն ռուսաստանցի օլիգարխի թիմակիցները կարող էին Նիժնի Տապռից գալ ու Գյումրին գյուղ անվանել». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
10309:12
Աշոցքում ձյուն է տեղում, Գորիսում, Դիլիջանում մառախուղ է
10109:06
Եղանակն առաջիկայում (լուսանկար)
9907:06
