ՔՊ պատգամավորները հրահանգ են ստացել նկարելու և ցույց տալու. «Ժողովուրդ»
![]() 408 Երեքշաբթի, 11 հուլիսի, 2023 թ., 09:18 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Խորհրդարանական իշխող մեծամասնությունը շարունակում է իր խայտառակ ու ոչ ադեկվատ գործելաոճը: Մեր ՔՊ-ական աղբյուրները պնդում են, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը և քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հանձնարարություն են ստացել Բաղրամյան 26-ից՝ Նիկոլ Փաշինյանից, որպեսզի հետևեն ԱԺ բոլոր ՔՊ-ական պատգամավորների քայլերին, ու հանկարծ չլինի մեկը, որն առանց հարգելի պատճառի բացակայի ԱԺ ՄԻՊ հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանին լիազորություններից զրկելու հարցի քվեարկությունից: Ավելին՝ մեր աղբյուրները հայտնում են, որ հրահանգվել է ՔՊ պատգամավորներին, ինչպես բոլոր կարևոր քվեարկություններից առաջ, ԱԺ ընտրական գործընթացը սկսել հեռախոսի տեսանկարահանումը միացված: Այսինքն՝ պատգամավորը միացնում է հեռախոսը, և վիդեո կադրում պետք է երևա, թե ինչպես է մտնում քվեախցիկ, քվեարկում հրահանգված սցենարով, ապա ծալում այն, բերում, նետում քվեախցիկը և դուրս գալիս: Ողջ գործընթացի ժամանակ չպետք է հեռախոսը անջատված լինի, որպեսզի կասկածների դեպքում ֆրակցիայի ղեկավարությունը ստուգի ՔՊ-ականների քվեարկությունը»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
