Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

Կրեմլն զգուշացրել է՝ Ուկրաինայի մուտքը ՆԱՏՕ «վտանգավոր» է Եվրոպայի համար

Կրեմլն զգուշացրել է՝ Ուկրաինայի մուտքը ՆԱՏՕ «վտանգավոր» է Եվրոպայի համար
431
Երեքշաբթի, 11 հուլիսի, 2023 թ., 18:12

Ուկրաինայի հնարավոր անդամակցությունը ՆԱՏՕ-ին «շատ վտանգավոր է եվրոպական անվտանգության համար», սա պետք է հասկանան նրանք, ովքեր նման որոշումներ են կայացնում։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Դա պոտենցիալ մեծ վտանգ է պարունակում եվրոպական անվտանգության համար, դա իսկապես հղի է շատ մեծ վտանգներով»,- ասել է Կրեմլի խոսնակը՝ նկատի ունենալով Ուկրաինայի՝ արագացված հիմունքներով ՆԱՏՕ-ին անդամակցելու հավանականությունը։ Նրա խոսքերը հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Նրանք, ովքեր կկայացնեն այս որոշումը, պետք է տեղյակ լինեն այդ մասին»,- ընդգծել է Պեսկովը։

Կրեմլի խոսնակն առաջարկել է սպասել կոնկրետ որոշումների. «Առայժմ մենք կարող ենք միայն նշել այդ հարցում դաշինքի անդամ մի շարք երկրների մոտեցումների տարբերությունները, թե որ տեսակետը կգերակշռի, կիմանանք առաջիկա օրերին»:

Հուլիսի 7-ին հայտարարություն է տարածվել Ուկրաինայի՝ ՆԱՏՕ ապագա մուտքի ընթացակարգը պաշտոնապես կրճատելու որոշման մասին՝ այս ընթացակարգից բացառելով Անդամակցության գործողությունների ծրագիրը: