Երկուշաբթի, 20 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Ծաղկաձորի ՔՊ-ական քաղաքապետն ասում է՝ ես էլ գիտեի՝ իրավունք ունեմ». Հակոբ Բադալյան

«Ծաղկաձորի ՔՊ-ական քաղաքապետն ասում է՝ ես էլ գիտեի՝ իրավունք ունեմ». Հակոբ Բադալյան
310
Հինգշաբթի, 20 հուլիսի, 2023 թ., 03:12

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ծաղկաձորի ՔՊ-ական քաղաքապետը Ազատության ռեպորտաժում ասում է՝ իրենք (երևի նկատի ունի լրատվամիջոցին, որ բացահայտել է առանց փորձաքննության շինթույլտվություն տալու հանգամանքը) նշում են, որ իրավունք չունեի, ես էլ գիտեի առանց փորձաքննության իրավունք ունեմ շինարարություն սկսելու թույլտվություն տալ:
Պարզվում է, որ Ծաղկաձորի քաղաքապետարանը չունի իրավաբան, իրավաբանական բաժին, հարցերը լուծվում են այսպես՝ ինչ գիտե ՔՊ-ական քաղաքապետը, և ինչ չգիտե:
Հետաքրքիր է, իսկ իրավապահները գիտե՞ն, որ պետք է հետաքրքրվեն այդ գործով»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան