Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Արմեն Աշոտյանի դեմ փորձում են նոր հոդվածներ մոգոնել». Տիգրան Աբրահամյան

«Արմեն Աշոտյանի դեմ փորձում են նոր հոդվածներ մոգոնել». Տիգրան Աբրահամյան
276
Չորեքշաբթի, 19 հուլիսի, 2023 թ., 21:12

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իրավապահ համակարգը չի բավարարվում Արմեն Աշոտյանի դեմ կարված գործով ու անընդհատ փորձում է նոր հոդվածներ մոգոնել:
Իշխանության խնդիրը իրավական բարդ թնջուկ ստեղծելն է, որպեսզի Արմենի ողջ ուշադրությունն ու ժամանակը գնա նմանատիպ տեխնիկական թեմաների վրա՝ համարելով, որ այդպիսով հնարավոր կլինի որոշակիորեն պասիվացնել Աշոտյանին:
Արմենը խոսել է ամենաբարդ ժամանակներում, ուղիղ խոսել ճշմարտության մասին՝ անտեսելով այն բոլոր ճնշումները, որոնք մշտապես եղել են:
Մեկ է՝ Արմենը շարունակելու է խոսել՝ որքան էլ, որ այն շատերի համար դառը լինի»: