Արցախում հղիության վաղ շրջանում պտղի կորուստների ցուցանիշն աճել է գրեթե երեք անգամ
![]() 1618 Չորեքշաբթի, 19 հուլիսի, 2023 թ., 23:54 Հղիները զուրկ են վիտամիններով հարուստ մթերք ձեռք բերելու հնարավորությունից, «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ հուլիսի 19-ին տված հարցազրույցի ընթացքում ասել է Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի գործադիր տնօրեն Վարդգես Օսիպովը։ «Բնականաբար, ստեղծված իրավիճակը չի կարող իր խիստ բացասական ազդեցությունը չունենալ թե՛ պտղաբերության, թե՛ բոլոր տեսակի բարդությունների վրա, որոնց մենք արդեն հանդիպում ենք մեր ամենօրյա պրակտիկ աշխատանքի ընթացքում։ Նշեմ, որ վերջին մեկ ամսում հղիության վաղ շրջանում պտղի կորուստների ցուցանիշն աճել է գրեթե երեք անգամ։ Անցած ամիս մենք, ցավոք, ունեցանք նաև պերինատալ մահացության ցուցանիշների որոշակի աճ։ Բնականաբար, այս ամենը պայմանավորված է բազմաթիվ պատճառներով։ Սա սթրես է, որը ապրում է մեր բնակչությունը, այդ թվում՝ հղի կինը: Ի լրումն այս ամենի՝ շատ կարևոր է բալանսավորված սննդակարգը։ Բոլորը գիտեն, որ մեր բնակչությունը հնարավորություն չունի առաջին անհրաժեշտության սննդամթերք օգտագործելու: Մինչդեռ դա է հանդիսանում առողջ սերունդ ունենալու գրավականը»,-նշել է Վ. Օսիպովը։ Նա ընդգծել է, որ հատկապես վերջին օրերին հղիների համար կաթնամթերք, ձու և վիտամիններով հարուստ այլ սննդամթերք ձեռք բերելն անհնար է դարձել։ Ստիպված անհրաժեշտ վիտամինների պակասը փորձում են լրացնել եղած հաբերի միջոցով, ինչը չի կարող փոխարինել բնական վիտամիններին։ |

«HPV թեստավորումը միայն ապահովագրվածների համար է»․ Անուշ Պողոսյան
52116.04.2026, 16:42
Օգտագործվող շաքարի զգալի մասը «թաքնված» է վերամշակված մթերքներում
51916.04.2026, 09:00
ԱՄՆ-ում բժիշկը սխալ օրգան է հեռացրել ու դարձել բուժառուի մահվան պատճառ
157815.04.2026, 21:02
Վարկով առողջապահություն. 102 մլն վարկ՝ ապահովագրության համակարգի համար. «Ժողովուրդ»
62815.04.2026, 09:00
«Տառասխալներով, սխալ հրամաններով կառավարում են բուժաշխատողներին»․ Գևորգ Գրիգորյան
44214.04.2026, 12:30
«Հերթական սուտը՝ նախարարի շուրթերից». Անուշ Պողոսյան
59913.04.2026, 13:06
«Ումի՞ց եմ վախենում, այդ ովքե՞ր են»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
87710.04.2026, 15:18
«Սրտաբանը ստացել է այնպիսի ցածր աշխատավարձ, որ սեփական դիմումի համաձայն դուրս է եկել աշխատանքից»․ Գևորգ Գրիգորյան
89309.04.2026, 10:24
