Ով է Երևանի ավագանու ընտրություններում ՔՊ երրորդ համարը. «Ժողովուրդ»
![]() 321 Հինգշաբթի, 20 հուլիսի, 2023 թ., 09:24 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի ավագանու ընտրություններում իշխող ՔՊ-ի ընտրացուցակի 3-րդ համարը՝ առաջին կինը, մայրաքաղաք Երեւանի քաղաքաշինության եւ հողօգտագործման հարցերի մշտակական հանձնաժողովի նախագահ Նուարդ Վարդանյանն է: Թեեւ նա ի պաշտոնե պետք է քաղաքաշինական ճգնաժամի մասին հոգ տանի, բայց մայրաքաղաքը ճկում է քաղաքաշինական բեռի տակ. առանց բացառության բոլոր համայնքներում շինարարություն է ընթանում՝ հաճախ իրավական նորմերին չհամապատասխանող, բայց Վարդանյանը Երեւանի փողոցների անվանափոխության հարցում է առավել ակտիվ: Հիմա էլ զբաղված է երեւանցի արվեստագետների հետ քաղաքային իշխանության հարաբերությունների ջերմացմամբ: Իսկ քաղաքաշինությունը նրան հետաքրքրում է՝ զուտ ազգակցական կապերով պայմանավորված, քանի որ նրա հորեղբայրը՝ ճարտարապետ Լեւոն Վարդանյանը՝ հայտնի մականունով, չի կտրվում Երեւանի քաղաքաշինության ոլորտից: Լեւոն Վարդանյանը Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի կադրերից է, որը նաեւ Արթուր Մեսչյանի ժամանակ էր շարունակում «գերիշխող» դիրք ունենալ քաղաքային այդ ոլորտում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
