Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Ղեկավարներն անասնագոմ գնալու ու նստացույց անելու համար չեն». Շարմազանով

«Ղեկավարներն անասնագոմ գնալու ու նստացույց անելու համար չեն». Շարմազանով
291
Հինգշաբթի, 20 հուլիսի, 2023 թ., 22:06

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի գրառումը. «Ղեկավարներն անասնագոմ գնալու ու պալատկայում նստացույց անելու համար չեն։
Արցախում աղետն ահագնանում է։
Արցախը ապրում է հումանիտար ճգնաժամի մեջ, իսկ Հայաստանի Հանրապետությունը՝ բարոյական և արժեհամակարգային ճգնաժամի մեջ։
Արցախն այսօր «բացօթյա Օսվենցիմ» է հիշեցնում։
Արցախում աշխարհաքաղաքական բոլոր կողմերը զբաղված են իրենց արդարացնելով և Պիղատոսյան «ձեռքերի լվացմամբ»։
Այն, ինչ այսօր տեղի է ունենում, հետևանք է։
Տարիներ շարունակ ասվել է, որ եթե Հայաստանը շարունակի ներկայացնել Փաշինյանը, իսկ Արցախը՝ Արայիկ Հարությունյանը, ապա որևէ լավ բան չպետք է սպասել:
Ղեկավարները «պալատկայում» նստելու համար չեն։
Պատկերացնո՞ւմ եք՝ 90-ականներին Արցախում ՊՊԿ ղեկավար Ռոբերտ Քոչարյանը և Արցախի ինքնապաշտպանական ուժերի ղեկավար Սերժ Սարգսյանը կռվելու փոխարեն գային, վրան դնեին և կոչեր անեին»: