Արայիկ Հարությունյանն ունեցվածք է դիզում. «Ժողովուրդ»
![]() 253 Ուրբաթ, 21 հուլիսի, 2023 թ., 09:06 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի հետ Գյումրիից քայլելով, գավազանը ձեռքին մինչև Երևան հասած Արայիկ Հարությունյանը, պաշտոնից պաշտոն փոխելով, ի վերջո հանգրվանեց Փաշինյանի կողքին և այս տարիների ընթացքում ունեցվածք է դիզում: 2022 թվականին Արայիկ Հարությունյանը նաև հողամաս է ձեռք բերել Կոտայքի մարզի Նաիրի համայնքում՝ վճարելով 8 մլն 320 հազար դրամ: Թե որքան է հողամասը և ինչ նպատակով, հակակոռուպցիոն կազմակերպության անդամը չի մանրամասնել: Կասկածելի բաներ կան նաև Հարությունյանի ստացած եկամուտների մասով: Նրա հանձնած և վերադարձված փոխառությունները կազմել են 7 մլն 223 հազար դրամ «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ից: Դարձյալ պարզ չէ, թե ինչ է սա: ՀՀ կրթության, գիտության նախկին նախարարի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 6 մլն 734 հազար դրամ, իսկ կանխիկ դրամական միջոցները կազմել են 150 հազար դրամ: Նրա հաշվետու տարվա եկամուտները կազմել են 25 մլն 278 հազար դրամ, որից 3 մլն 068 հազար դրամը եկամտահարկի վերադարձի օրենքով ստացված գումարն է ՀՀ ֆինանսների նախարարությունից հիպոթեքի մայր գումարը մարելու համար: Ինչպես տեսնում ենք, ՔՊ-ական պաշտոնյաները, իշխանության գալով, հողամասեր են ձեռք բերում մարզերում, մասնաբաժիններ են գնում կազմակերպություններից, տներ, իսկ Հայաստանում բարձրանում է աղքատության մակարդակը: Ավելին՝ նրանք հարստանում են, իսկ Արցախի քաղաքացիները սովամահ են լինում՝ 223 օր շրջափակված լինելով Արցախում»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
