«Գիշերվա 2-ին արնահոսելով հասա հիվանդանոց, Գաբրիելս մահացավ»․ արնախում բլոկադայի չծնված զոհը
![]() 639 Ուրբաթ, 21 հուլիսի, 2023 թ., 17:18 Հիշելով ողբերգական այդ գիշերը՝ արցունքները կոկորդում խեղդելով հազիվ է արտաբերում Անին բառերը. «Շտապօգնության հետ կապի դուրս գալ չէի կարողանում, գիշերվա երկուսն էր, մի կերպ եմ հասել հիվանդանոց, վեց ամսական հղի.... երեխայիս փրկել չկարողացանք»։ Դեռ չծնված երեխայի մահն արձանագրվել է Արցախի Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում՝ ադրբեջանական շրջափակման հետեւանքով առաջացած հումանիտար աղետի հետեւանքով։ «Մի՛ լռեք, ամեն ինչ արեք, որ դեռ չծնված երեխաները մայրերի սրտի տակ չմահանան, մի՛ լռեք»։ Անիի պատմելով՝ երեխայի վիճակը սկսել է վատանալ, երբ երթուղայինի, մեքենայի բացակայության պատճառով չի կարողացել գնալ հերթական ստուգումների։ «Տրանսպորտ չկար, գիշերվա երկուսին մի կերպ եմ հասել հիվանդանոց, բայց արդեն արնահոսելով։ Զանգում էինք շտապօգնություն, մի կերպ կապի դուրս եկան, երեւի արդեն շատ ուշ էր։ Մինչեւ Հաթերքից հասանք Ստեփանակերտ՝ 2 ժամ տեւեց, արդեն շատ ուշ էր»,-պատմում է նա: Անին, որ 2 տարի շարունակ հղիանալ չէր կարողացել, Գաբրիելի անունը պատահական չէր որոշել։ «2 տարի շարունակ չէի կարողանում հղիանալ։ Երազիս Աստծուն տեսա, ասաց, որ չմտածեմ՝ ինձ անպայման երեխաներ կտա, բայց բոլորի անունները «Գ» տառով պիտի սկսվի։ Առաջին որդուս անունը դրեցինք Գոռ, երբ իմացանք երկրորդն էլ է տղա, որոշեցինք, որ նա էլ կլինի Գաբրիելը»,-ասում է Անին ու շշնջում՝ որոշումը դարձավ երազանք, որ երբեք այլեւս չի կատարվի»: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
7501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
11100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
10000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
136Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
169Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
131Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
216Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
209Երեկ, 23:08
