Արցախում մարդասիրական աղետը հանգեցնում է մարդկային կորուստների. ՀՀ ՄԻՊ
![]() 302 Շաբաթ, 22 հուլիսի, 2023 թ., 18:54 ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախի բնակչության հիմնարար իրավունքների խախտման վերաբերյալ. «Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ արդեն 7 ամսից ավելի Արցախի հայ բնակչությունը գտնվում է հումանիտար շրջափակման մեջ, ինչի հետևանքով մարդասիրական աղետն օր օրի ավելի է խորանում՝ անուղղակիորեն հանգեցնելով անդառնալի հետևանքների, այդ թվում՝ մարդկային կորուստների: Մասնավորապես, Արցախը Հայաստանին և ամբողջ աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով շարունակաբար խախտվում են մարդկանց, հատկապես՝ խոցելի խմբերի ներկայացուցիչների հիմնարար իրավունքները և ազատությունները, ինչպիսիք են՝ կյանքի, անվտանգության, ազատ տեղաշարժի, սննդի, հոգեկան և ֆիզիկական առողջության պահպանման, բավարար կենսամակարդակի, կրթության իրավունքները, ինչպես նաև բնակիչների արժանապատվությունը՝ որպես մարդու իրավունքների և ազատությունների անքակտելի հիմք։ Ս.թ. հունիսի 22-ից ադրբեջանական իշխանությունները բետոնե արգելապատնեշներով բացարձակ արգելափակել էին ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից հումանիտար օգնության մատակարարումը՝ սրելով Արցախում մարդասիրական իրավիճակը (հումանիտար օգնության տրամադրումը արգելափակվել է դեռևս հունիսի 15-ից)։ Չնայած նրան, որ այս պահի դրությամբ բետոնե պատնեշը հանվել է, սակայն մարդասիրական օգնության (առաջին անհրաժեշտության պարագաների և պարենային ապրանքների) մատակարարումը շարունակում է արգելափակված լինել Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Առաջին անհրաժեշտության իրերի ու սննդի բացակայությունն անձանց թերսնման է հանգեցնում, ինչն էականորեն ազդում է բնակչության առողջական վիճակի վրա: Ավելին, ադրբեջանական կողմը շարունակաբար խոչընդոտում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից Արցախից Հայաստան բուժառուների տեղափոխմանը, այդ թվում՝ պարբերաբար արգելելու միջոցով։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից հավաքագրված փաստերը և վերլուծությունները վկայում են, որ ադրբեջանական իշխանությունների նման գործելաոճը՝ ուղղված Արցախի բնակչության հիմնարար իրավունքների իրացումն անհնարին դարձնելուն, զուգորդված պետության կողմից հովանավորվող հայատյացության քաղաքականությամբ, մեկ հիմնական վերջնանպատակ է հետապնդում՝ հումանիտար ճգնաժամի խորացման միջոցով հայաթափել Արցախը։ Պաշտպանը ևս մեկ անգամ կոչ է անում միջազգային կազմակերպություններին և դերակատարներին գործուն ջանքեր գործադրել՝ կանխելու վերահաս էթնիկ զտումը։ Միևնույն ժամանակ, Պաշտպանի աշխատակազմն իր մանդատի շրջանակում շարունակում է ամենօրյա ռեժիմով տեղեկատվություն ու փաստեր հավաքագրել և տրամադրել միջազգային կազմակերպություններին՝ Արցախում ադրբեջանական իշխանությունների հայատյաց քաղաքականության հետևանքով մարդու իրավունքների շարունակական կոպիտ խախտումների և հումանիտար ճգնաժամի ահագնացող հետևանքների վերաբերյալ»։ |

Սևանում պայմանագրային զինծառայողին սպանել են աղջկա պատճառով. մանրամասներ
9210:18
««Բալահովիտ-1» ընկերությունը թող մի հատ իրան կարգի բերի». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
9410:12
«Առաջնագիծը, ամրաշինական կառույցները բաց են միայն իշխանական քարոզչության և ադրբեջանցիների համա»․ Տիգրան Աբրահամյան
8410:06
Ուղիղ միացում՝ Երևանի քաղաքապետարանից (տեսանյութ)
6609:36
«Իսկ ժամանակին զրպարտելու համար ինչ-որ մեկը պատասխան տալո՞ւ է». Իշխան Գևորգյան
9509:24
«Միայն ռուսաստանցի օլիգարխի թիմակիցները կարող էին Նիժնի Տապռից գալ ու Գյումրին գյուղ անվանել». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
10309:12
Աշոցքում ձյուն է տեղում, Գորիսում, Դիլիջանում մառախուղ է
10109:06
Եղանակն առաջիկայում (լուսանկար)
9907:06
