Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Ադրբեջանը անում է քայլեր, որոնք այնքան անհրաժեշտ էին մեզ Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման համար». Արա Պողոսյան

«Ադրբեջանը անում է քայլեր, որոնք այնքան անհրաժեշտ էին մեզ Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման համար». Արա Պողոսյան
331
Շաբաթ, 22 հուլիսի, 2023 թ., 20:00

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Շատ պարզ մի բան.
*Այն, ինչ անում է Ալիեւը բացահայտ, մեզանից մեծ ջանք ու եռանդ կպահանջվեին, որպեսզի համոզեինք աշխարհին, որ Ադրբեջանը կարող է այսպիսին լինել։
Առանց ջանք ու եռանդի մեր կողմից՝ Ադրբեջանը անում է քայլեր, որոնք այնքան անհրաժեշտ էին մեզ Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման, Արցախի միջազգային ճանաչման, «Անջատում հանուն փրկության» սկզբունքի կիրառման համար։
Բայց դրա համար անհրաժեշտ կլիներ Հայաստանի Զինված ուժերի մարտունակության բարձրացում, և ռազմական բալանսի վերականգնում։
Սա մի խնդիր է, որը մենք պետք է լուծեինք, իսկ միջազգային «հանրությունը» ընդամենը պետք է ստիպված վավերացներ։
Դրա համար ունեինք ժամանակ, սակայն ցավոք չօգտագործեցինք։
Գուցե մի փոքր էլ ժամանակ ունենանք»:

Աղբյուրը`   Արա Պողոսյան