«Ո՞վ է ձեզ իրավունք տվել՝ չեղարկել Արցախի ինքնորոշման իրավունքը»․ Արցախի պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հարցը
![]() 309 Երեքշաբթի, 25 հուլիսի, 2023 թ., 21:36 Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ասուլիսի ընթացքում ձայնագրության միջոցով դիմեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին. «2018 թվականի իշխանափոխության և ձեր վարած քաղաքականության արդյունքում ահասարսուռ պատերազմ ստացանք, հանձվեց մեր հայրենիքի մեծ մասը, հետո խրոխտ հայտարարեցիք, որ այլևս Արցախի Հանրապետության երաշխավորը չեք: Դուք նույնիսկ Հայաստանի երաշխավորը չեք: Միևնույն ժամանակ ճանաչեցիք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ հատուկ նշելով, որ Արցախը ճանաչում եք Ադրբեջանի մաս: Իսկ ո՞վ է ձեզ իրավունք տվել՝ չեղարկել Արցախի բնիկ ժողովրդի ինքորոշման իրավունքը, որտեղի՞ց ձեզ իրավունք՝ ԼՂ տարածքը, որը դեռևս Ազգերի լիգան է վիճելի տարածք ճանաչել, համարել Ադրբեջանի մաս և այս ամենը բերել հասցնել ընդամենը հումանիտար խնդիրների դաշտ: Այն էլ՝ օգտագործելով Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը: Ես ուղղակի առաջարկ ունեմ ձեզ՝ օգտվել այդ ճանապարհից և այդ հումանիտար բեռները տեղափոխել ձեր և ձեր թիմի այն անդամների խոհանոցներ, ովքեր կիսում են ձեր այս բոլոր տեսակետները: Որպես Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր՝ ես ձեզ արգելում եմ այսուհետ չեղարկել կամ նույնիսկ փորձ անել կասկածի տակ դնել մեր ինքնորոշման իրավունքը: Եվ կրկին անգամ ձևակերպում եմ հարցերս՝ իսկ ո՞վ եք դուք, որ Արցախը դնեք սակարկման, իսկ ո՞վ է ձեզ տվել իրավունք՝ առաջարկում եմ ասել այդ իրավունքը տվողների անունները, որ դուք կարող եք Արցախը՝ որպես մանրադրամ, օգտագործել և ի վերջո ձեր այդ քայլերի արդյունքում ի՞նչ է շահել կամ շահում Հայաստանի Հանրապետությունը»: Փաշինյանը կոնկրետ պատասխանից խուսափեց. «Ըստ էության, տարբեր դրվագներով, սկսած խոհանոցից մինչև ինքնորոշման իրավունք, բազմիցս անդրադարձել եմ, ավելացնելու բան չունեմ: Համաձայն եմ, որ ես ԼՂ ժողովրդի հարցը պետք է չորոշեմ և ԼՂ ժողովրդի հարցը պետք է որոշեն ԼՂ ժողովրդի ներկայացուցիչները, ինչը ի դեպ իմ դիրքորոշումն է, որը ես որդեգրել եմ դեռևս 2018 թվականին»: |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
7501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
11100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
10000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
136Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
169Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
131Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
216Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
209Երեկ, 23:08
