Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Երթով շարժվելու եմ Եռաբլուր, որպեսզի իմ ընկերներին երդվեմ՝ այն գաղափարը, որի համար իրենք զոհվեցին, ես չեմ ծախելու». Սերոբ Նալթակյան

«Երթով շարժվելու եմ Եռաբլուր, որպեսզի իմ ընկերներին երդվեմ՝ այն գաղափարը, որի համար իրենք զոհվեցին, ես չեմ ծախելու». Սերոբ Նալթակյան
340
Երեքշաբթի, 25 հուլիսի, 2023 թ., 22:04

2016 թվականի ապրիլյան և Արցախյան 44-օրյա պատերազմների մասնակից Սերոբ Նալթակյանն Ազատության հրապարակի բեմից դիմեց հայ ազգին՝ միասնության ու պայքարի կոչ անելով: «Չկան սևեր ու սպիտակներ, ոտքի կանգնեք բոլորդ՝ հանուն Արցախի ու արցախցու փրկության: Ժամանակն է, որ միաբանվենք: Տարբեր բաժանումները, տարբեր -ականները միասին պատերազի դաշտում էին, իրար համար պատրաստ էին զոհվել, ու էդ ամբողջը կատարվում էր մի գաղափարի համար՝ Արցախը հայկական պահելու, փրկելու համար: Կոչ եմ անում բոլոր կարող ուժերին, հոգևորականներին, քաղաքական, ապաքաղաքական ուժերին, ամեն ինչ մոռանալ ու միաբանվել մեկ գաղափարի շուրջ: Ես որպես հայ զինվոր, որպես հայ տղա՝ այստեղից երթով շարժվելու եմ Եռաբլուր՝ իմ ընկերների մոտ, որպեսզի ևս մեկ անգամ երդվեմ՝ այն գաղափարը, որի համար իրենք զոհվեցին, ես չեմ ծախելու: Իմ ընկերների թափած արյունը չի վաճառվում: Եթե պետք լինի մեռնել, ես նորից եմ գնալու պատերազմ, նորից եմ իմ երեխաներին վերջին անգամ հրաժեշտ տալու, բայց թշնամական ծրագրերն այստեղ չեն գործելու»,- Եռաբլուր երթից առաջ հայտարարեց Սերոբ Նալթակյանը: