Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Դու անցար սահմանները՝ պատերազմ հրահրելով հայության հայաստանյան ու արցախյան հատվածների միջև». Շարմազանով

«Դու անցար սահմանները՝ պատերազմ հրահրելով հայության հայաստանյան ու արցախյան հատվածների միջև». Շարմազանով
263
Չորեքշաբթի, 26 հուլիսի, 2023 թ., 03:06

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի գրառումը. «Ազգակործան պատուհաս ու կապիտուլյանտ, դո՞ւ ես խոսում արժեզրկվելուց։
Դու, ում Ադրբեջանի սուլթանը «հարբած ծաղրածուից» մինչև վերջին վիրավորանքն էր հասցնում, իսկ դու լռում էիր։
Դու այնքան ես արժեզրկված, որ նույնիսկ քո հակառակորդը արժանապատվությունից ցածր է դասում քեզ հաղթելը:
Սերժ Սարգսյանի ժամանակ Ալիևն էր բողոքում, որ իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը։
Իսկ քո կառավարման ժամանակ, դու դարձել ես Ալիևի ու Էրդողանի հլու կամակատարը՝ Արցախը հանձնելով թշնամուն։
Դու այսօր անցար բոլոր սահմանները։
Դու պատերազմ ես հրահրում հայության հայաստանյան ու արցախյան հատվածների միջև։
Թե բա՝ փող եմ տվել Արցախին։
Տո դու ո՞վ ես, որ Արցախին փող տաս։
Կարո՞ղ է ձեր տնից ես տվել։
Դա ՀՀ քաղաքացիների հարկերն են, այն քաղաքացիների, ում հայրենիքը դու աճուրդի ես հանել։
Նիկոլ Փաշինյան, դու Հերոստրատից ու Հուդայից ավելի վատ ես հիշվելու։
Արցախը քո կոկորդին է մնալու, Նիկոլ»։