Սարի թաղում մոտ 500 սեփական տներ հայտնվել են 90-ականների գրկում, օրերով լույս չեն ունենում
![]() 246 Չորեքշաբթի, 26 հուլիսի, 2023 թ., 17:12 Այսօր՝ հուլիսի 26-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Այս պահին Սարի թաղում ժողովրդին հայտնի՝ «Սարի թաղի կալցեվոյի» մոտ են հավաքվել մեծ թվով սարիթաղցիներ, ովքեր արդարացիորեն պահանջում են, որպեսզի պատկան մարմինները վերջապես պատասխան տան, թե ինչն է պատճառը, որ 5 տարուց ավելի է՝ իրանք հայտնվել են Հայաստանի 90-ականնների գրկում։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին․ «Մոտ 5 տարի է՝ չգիտենք, թե էս մեր հոսանքների խնդիրը որ պատկան մարմինն է լուծելու։ Արդեն դարձել ենք անպոչ հեռախոսի մասնակից։ Զանգում ենք «Հայաստանի էլեկտրական ցանցեր», քաղաքապետարանի թեժ գիծ, թաղապետարան, բոլորն արդեն մեր համարները ֆիքսել են։ Շատ դեպքերում հենց տեսնում են մեր հեռախոսահամարները, չեն էլ պատասխանում։ 5 տարի է Սարի թաղում 450-500 սեփական տների բնակիչներս չգիտենք, թե քանի անգամ ենք ահազանգել։ Էն որ ասում ա՝ երկնքի աստղերին հաշիվ կա, մեր զանգերին հաշիվ չկա։ Մենակ էսօր 1 ժամ հազիվ հոսանք տվեցին։ Այս պահին էլ մի քանի փողոցների տներ հոսանքազրկված են։ Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։ |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
