«Ոչինչ չի կատարվում». ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար
![]() 828 Չորեքշաբթի, 26 հուլիսի, 2023 թ., 21:18 Եվրոմիության դիտորդները հետևում են Հայաստանից Լաչին տանող ճանապարհի երթևեկությանը, Հայաստանում Եվրոմիության դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը անձամբ Կոռնիձորում է, որպեսզի «հանրության համար տեսանելի լինի այն, ինչ կատարվում է»: «Լուրերի» հետ զրույցում ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը նշել է. «Լաչինի միջանցքին հարող ՀՀ այս տարածքը մեր պատասխանատվության գոտում է: Մենք այստեղ ենք, որ դիտարկենք՝ ինչ է տեղի ունենում: Մեր ներկայությամբ ցանկանում ենք այս գործընթացին հանրային տեսանելիություն ապահովել: Դեռևս չեմ կարող որևէ բան ասել, քանի որ ոչինչ չի կատարվում. ձեզ նման մենք էլ ենք հետևում: Մեր դիտորդական առաքելության մեկնարկից ի վեր մենք իրականացրել ենք դիտարկումներ, պարեկություն՝ Ադրբեջանի սահմանի և շփման գծի երկայնքով: Մենք այցելում ենք նաև հակամարտությունից տուժած գյուղեր և զեկուցում Բրյուսելին իրավիճակի մասին: Այդ զեկույցներով մենք նպաստում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, որին աջակցում է ԵՄ-ն»: |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
